Երևանում կայացավ ռուսաստանաբնակ հայ գրող Աբիգի «Գերմանի» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Աբիգի (Աբրահամ Սահակյան) «Գերմանի» վեպի շնորհանդեսը: Սա Աբիգի արձակով գրված առաջին ստեղծագործությունն է:

Գիրքը սոցիալիզմ կառուցող մի «խեղճ ու կրակ» գյուղացու կորսված սիրո պատմությունն է: Իսկ վեպի «Գերմանի» անվանումը կապված է գրքի գլխավոր հերոսի հետ, որն առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիայում 8 տարի ապրել է գերության մեջ:

«Մեծ նպատակներ չունեմ և դատարկ մրցանակների չեմ հավակնում: Պարզապես ցանկացել եմ պարզագույն պատումի միջոցով ցույց տալ կռիվների ու հեղաբեկումների սպանիչ դեմքը»,- նշեց հեղինակը:

Աբրահամ Սահակյանը (Աբիգ) ծնվել է 1943թ-ին, զբաղեցրել է մի շարք հասարակական պաշտոններ, 1996թ-ից ապրում և ստեղծագործում է Ռուսասատանում: Աբիգը նաև բանաստեղծությունների 3 ժողովածուների հեղինակ է` “Կյանքս` այրվող կերոն” (2006), “Հուռթի աշուն” (2008), “Լեռան կատարին մշուշ է ու ձյուն” (2009): 2010թ. գրողը դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ, նույն թվականին Հայաստանի ազգային գրադարանի կողմից արժանացել է Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---