Ընդունվեց «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունում «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստում, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, ընդունվեց ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը, վերջնական պլանը վերանայվեց և լրամշակվեց ծրագրի ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ղեկավարների ու փորձագետների կողմից:

Հայաստանի Արդարադատության նախարարությանը հանձնարարվեց տրամադրել համապատասխան իրավական կարծիք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---