Հայտնի դարձան Հայաստանի լավագույն սուսերամարտիկները![]() 11 փետրվարի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը, որում իրենց ուժերը չափեցին 140 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից: Սուսեր մարզաձևում երկրի հաղթող դարձավ Ռոբերտ Խաչատրյանը, որը եզրափակչում պարտության մատնեց Հենրիկ Կարագյոզյանին: Բրոնզե մեդալների արժանացան Արմեն և Կարեն Արազյանները: Նույն մարզաձևում աղջիկների մրցաշարում իրեն հավասարը չուներ Էմմա Պողոսովան, երկրորդ տեղը զբաղեցրեց Գայանե Գրիգորյանը, երրորդը` Լիլիթ Էլոյանն ու Արփինե Աթոյանը: «Մարզասուսեր» մարզաձևում ոսկե մեդալ նվաճեց Սուսաննա Ղազարյանը, Հասմիկ Աղաբաբյանը երկրորդ տեղում է, իսկ Քրիստինե Անանիկյանն ու Մանիկ Հակոբյանը` երրորդ: Տղաներից նույն մարզաձևում Հայաստանի չեմպիոն դարձավ Գևորգ Հարությունյանը, արծաթե մեդալակիր դարձավ Կարեն Արազյանը, իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին արթուր Մարտիրոսյանն ու Արմեն արազյանը, PanARMENIAN.Net ի թղթակցին ներկայացրեց Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը: Առաջնության ավարտից հետո կձևավորվեն Հայաստանի հավաքականները և մարտի 26-ին պատանի սուսերամարտիկները ելույթ կունենան Լեհաստանում կայանալիք միջազգային առաջնությունում, իսկ երիտասարդներն ապրիլին կմասնակցեն Հորդանանում կայանալիք աշխարհի առաջնությանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |