Հայաստանն այս տարի առաջին անգամ Եվրախորհրդին կներկայացնի թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային զեկույցը11 փետրվարի 2011 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացավ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը հավանության արժանացրեց 2010թ. ընթացքում ՀՀ-ում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Ներկայացնելով հաշվետվությունը` խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում ամբողջացվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթը, որն այժմ ԱԺ-ում 2-րդ ընթերցման փուլում է: Նախատեսվող փոփոխություններն ուղղված են թրաֆիկինգի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության բարելավմանը և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի համապատասխանեցմանը: Փոփոխություն է կատարվել նաև «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ, որով թրաֆիկինգի ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում: Ըստ Ձյունիկ Աղաջանյանի` այս տարի առաջին անգամ Հայաստանը մինչև սեպտեմբերի 1-ը Եվրախորհրդի` թրաֆիկինգի դեմ պայքարի փորձագիտական խմբին (GRETA) պետք է ներկայացնի Հայաստանի ազգային զեկույցը: Այն լրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշեց, որ անցած տարի ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել հատկապես երեխաների շահագործման հետ կապված դեպքերը: 2010թ. ընթացքում վարույթ է իրականացվել երեխաների թրաֆիկինգի 5 քրեական գործով` 5 տուժողով: Քրեական հետախուզում է իրականացվել 7 մեղադրյալի նկատմամբ: Նրա տեղեկացմամբ, թրաֆիկինգի ենթարկված, ինչպես նաև թափառաշրջիկ երեխաների մեջ մեծ թիվ են կազմում չհաշվառված երեխաները, հաղորդում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |