Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց` իշխանությունը փոխանցելով Ռազմական խորհրդին11 փետրվարի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այդ երկրում իշխեց ավելի քան 29 տարի, հրաժարական է տվել: Այդ մասին պետական հեռուստատեսության եթերում հայտնեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը: Նախագահի հեռանալու և հեղափոխության հաղթանակի մասին լուրն անսպասելի ուրախություն առաջ բերեց Թահրիր հրապարակում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են հավաքված: «Ազատությո'ւն: Ազատությո'ւն: Եգիպտոսն ազա'տ է»,- վանկարկում են նրանք: Փոխնախագահի խոսքով, նախքան հեռանալը Մուբարաքը երկրի իշխանությունը հանձնել է Զինված ուժերի գերագույն խորհրդին: Սպասվում է, որ մոտ ժամանակներս այդ խորհրդի ներկայացուցիչը ժողովրդին կդիմի հեռուստացույցի էկրանից: Եգիպտոսի քաղաքացիների և Հոսնի Մուբարաքի վարչակարգի միջև դիմակայությունը շարունակվում էր սկսած հունվարի 25-ից, երբ Կահիրեում տեղի ունեցավ առաջին, ոչ այնքան բազմամարդ ցույցը: Վերջին տվյալների համաձայն, Հոսնի Մուբարաքն իր ընտանիքի հետ գտնվում է Շարմ-էլ-Շեյխում` իր նստավայրում: Նրա հետագա ծրագրերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Ավելի վաղ նա հայտարարում էր, որ մտադիր է մինչև կյանքի վերջն ապրել Եգիպտոսում և չի պատրաստվում փախչել երկրից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |