ԵՄ-ն հարգում է հրաժարական տալու` Հոսնի Մուբարաքի որոշումը11 փետրվարի 2011 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը հարգում է հրաժարական տալու` Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի որոշումը: Այդ մասին հայտնել է ԵՄ միջազգային գործերով և անվտանգության քաղաքական հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Էշթոնը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է եգիպտական ժողովրդի ձգտումը` աստիճանաբար անցնելու ժողովրդավարության, ազատ և արդար ընտրությունների երկրում: Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը պետական հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 1981 թվականից ի վեր երկիրը ղեկավարող Մուբարաքը հրաժարական է տվել և երկրի իշխանությունը հանձնել Զինված ուժերի գերագույն խորհրդին: Եգիպտոսի քաղաքացիների և Հոսնի Մուբարաքի վարչակարգի միջև դիմակայությունը շարունակվում էր սկսած հունվարի 25-ից, երբ Կահիրեում տեղի ունեցավ առաջին, ոչ այնքան բազմամարդ ցույցը: Հաջորդած զանգվածային բողոքի ցույցերն իշխող վարչակարգի դեմ պարբերաբար անկարգությունների էին վերածվում: Հուզումների ընթացքում երկրում առնվազն 300 մարդ զոհվեց, ավելի քան հինգ հազարը վնասվածքներ ստացան: Եգիպտոսի իշխանությունները, որոնք աննախադեպ զիջումների գնացին ցուցարարներին, ոչ մի կերպ չկարողացան հանգցնել ազգային դժգոհությունը: -ԱՊ- Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |