ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին ու Բաքվին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հայտարարություններում11 փետրվարի 2011 - 21:45 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ամփոփելով փետրվարի 8-11 Երևան և Բաքու կատարած տարածաշրջանային այցերի արդյունքները: «Երևանում և Բաքվում անցկացրած հանդիպումների արդյունքում համանախագահներն ընդգծեցին, որ հանուն խաղաղության վճռական քայլերի ժամանակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում տալու համար: Միջնորդները գտնում են, որ բանակցություններում դրական առաջընթաց է դիտվում, ինչը 2010թ. հոկտեմբերին կայացած Աստրախանի գագաթաժողովից ի վեր իրականացված աշխատանքի արդյունքն է»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Այս կապակցությամբ նրանք հակամարտության կողմերին հետագա առաջընթացի կոչ են արել, որպեսզի խաղաղ գործընթացը հաջորդ փուլ անցնի: Համանախագահները հաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության հասնելու համար անհրաժեշտ լուծումները գտնելու նրանց ջանքերում: Խաղաղության որոնումների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար համանախագահները կողմերին կրկին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |