Հայաստանի ընդդիմությունն ողջունում է Եգիպտոսի ժողովրդի հաղթանակը12 փետրվարի 2011 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը ողջունում է եգիպտական ժողովրդի հաղթանակը: Այդ մասին ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ՝ նվիրված Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հաղթանակին: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, վերջնական ու անշրջելի հաղթանակի հասնելու համար դեռ կան լուրջ բարդություններ եւ անելիքներ: «Մաղթում ենք, որ նա հաջողությամբ լուծի անցման խիստ պատասխանատու եւ նուրբ շրջանի կարեւորագույն այդ խնդիրները, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորի իր կամքն արտահայտող այնպիսի լեգիտիմ իշխանություն, որը կարճ ժամանակում կկարողանա մաքրել իր Ավգյան ախոռները»,-ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Հրաժարական տվեց 30 տարի շարունակ Եգիպտոսում իշխող նախագահ Մուբարաքը։ Այդ մասին հայտարարեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը: Այդ նորությունը ծնծություն առաջացրեց Թահրիր հրապարակում: «Ազատություն», «Եգիպտոսն ազատ է»,-վանկարկում էին մարդիկ: Ըստ վերջին տվյալների, Մուբարաքն ընտանիքի հետ գտնվում է Շարմ-էլ-Շեյխի իր նստավայրում: Ավելիօ վաղ նա հայտարարել էր, թե մտադիր է իր կյանքն ավարտել Եգիպտոսում և չի փախչելու երկրից: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |