Իրանը պատրաստ է ապահովել Nabucco-ի համար չբավարարող գազը12 փետրվարի 2011 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է մասնակցել Nabucco նախագծին և գազ առաքել: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանում Իրանի դեսպան Մուհամմեդ Քեշավարզադեն: Ըստ նրա, Nabucco-ի գազով ապահովման ներուժն անբավարար է, սակայն իր ծառայությունները կարող է առաջարկել Իրանը: Միևնույն ժամանակ, Իրանը համաձայն չէ Տրանսկասպյան գազատարի նախագծին, քանի որ Կասպից ծովի կարգավիճակը դեռ որոշված չէ, հայտնում է AZE.az-ը: Տրանսկասպյան գազամուղը, որպես Nabucco-ի մի մաս, աջակցություն ունի ԵՄ ու ԱՄՆ-ի կողմից: Մինչ օրս մասնակից երկրներից ոչ մեկը խողովակաշարը գազով լցնելու պարտավորություն չի ստանձնել, Nabucco-ի շինարարությունը պետք է սկսվեր 2011թ.և շահագործման հանձնվեր 2014-15թթ.: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |