Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դեմ է «Նաիրիտ» գործարանին պետերաշխիքով ֆինանսական միջոցների տրամադրմանը12 փետրվարի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի արդիականացումը ծանր խնդիր է, որի լուծման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, իսկ այդ ֆինանսական միջոցները ստանալու աղբյուրները դեռևս ճշտված չեն»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարի խոսքով` այդ միջոցները ստանալու համար անհրաժեշտ են պետության երաշխիքները, իսկ Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ դրանք տալ: «Ես միշտ դեմ եմ եղել պետերաշխիքների տրամադրմանը, քանի որ դա պետական պարտք է հանդիսանում, որը լրացուցիչ պարտավորություններ ու պատասխանատվություն է ենթադրում: Իմ անձնական կարծիքով, որի հետ կառավարությունը կարող է և չհամաձայնել, պետբյուջեում առանց այդ էլ ծանրաբեռնված է, և չարժե այն մեծացնել խոշոր պարտքով և լրացուցիչ ռիսկով»,- գտնում է Դավթյանը: Նա ավելացրել է, որ բոլոր այն միջոցները, որոնք «Նաիրիտը» ցանկանում է ներգրավել արտաքին աղբյուրներից, պետք է ներգրավվեն պետության աջակցությամբ, բայց առանց ֆինանսական երաշխիքների: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |