Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ քաղաքական կոալիցիան ապացուցել է իր արդյունավետությունը

Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ քաղաքական կոալիցիան ապացուցել է իր արդյունավետությունը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարմ է կոալիցիոն համաձայնության ոգուն ու տառին: Այդ մասին կուսակցության հինգերորդ համագումարի ժամանակ հայատարարել է «ԲՀ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Համատեղ աշխատանքում մենք տարբեր մոտեցումներ ենք ունեցել որոշ հարցերի շուրջ, սակայն, դա բնական է: Մենք բարեխղճորեն ենք կատարում մեր համատեղ ծրագիրը, որն ուղղված է երկրի զարգացմանն ու պետականության ամրապնդմանը»,-ասել է նա՝ հավելելով, որ քաղաքական կոալիցիան ապացուցել է իր արդյունավետությունը: Ընդ որում, Ծառուկյանը նշել է, որ լուրջ խնդիրների լուծման համար, որոնք ծառացած են Հայաստանի առջև, հարկավոր է վճռական և համառ աշխատանք:--ԿԱ-

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---