Տիգրան Դավթյանը համաձայն չէ, որ հայկական կապիտալը Վրաստան է գնում12 փետրվարի 2011 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Դեպի Վրաստան հայկական կապիտալի արտահոսքի մասին մասին բազմաթիվ խոսակցությունները չափազանցված են, գտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` ցանկացած երկրում կա կապիտալի արտահոսք և ներհոսք, և դա «նորմալ երևույթ է»: Նա նշել է, որ Հայաստանում մոտ 250 հազ. տնտեսվարող սուբյեկտ է գրանցված, որոնցից գործում են մոտ 160 հազարը: «Վրաստանում վերագրանցված հայկական ընկերությունները երկրի ձեռնարկությունների ընդհանուր թվի ընդամենը մոտ 0,05% են կազմում»,- ավելացրել է նախարարը: Բացի դրանից, Դավթյանը հաղորդել է, որ Հայաստանում արտասահմանյան կապիտալով ևս մոտ 4000 ձեռնարկություններ են աշխատում: Նախարարը հերքեց նաև լուրերն այն մասին, որ «Գրանդ Հոլդինգ» ընկերության ղեկավար Հրանտ Վարդանյանը պատրաստվում է իր բիզնեսը Վրաստան տեղափոխել: Ներդրողները գերադասում են բիզնես բացել Վրաստանում այն պատճառով, որ այդ երկրում բիզնեսի վարման համար օրենքներն այդ երկրում ավելի լիբերալ են, և երկրի իշխանությունները «նորեկների» համար ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները: Վրաստանի Հանրային ցուցակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցյալ տարվա հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ մոտ 100 բիզնես-սուբյեկտ է գրանցվել: Դրանցից 70-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, 3 մասնաճյուղ, 24 անհատ ձեռներեցներ, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |