Տնտեսության վերականգնման ճանապարհին Հայաստանը մեծ հույսեր է կապում 50 ձեռնարկությունների հետ12 փետրվարի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս գալուց հետո պետք է վերականգնվի ամենակարճ ժամկետներում, Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` նոմինալ ՆՀԱ-ն պետք է հասնի մինչճգնաժամային մակարդակին, իսկ ՆՀԱ իրական մինչճգնաժամային մակարդակին հասնելու համար դեռևս բավական երկար ճանապարհ է պետք անցնել: «Ճգնաժամի արդյունքում Հայաստանում դրական կառույցային փոփոխություններ իրագործվեցին, իսկ տնտեսությունն աստիճանաբար ավելի դիվերսիֆիկացված է դառնում: Այս տարի մենք զգալի առաջընթաց կունենանք իրական սեկտորում»,- ասել է նախարարը: Նա ընդգծել է նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը կստուգի երկրի ավելի քան 50 ձեռնարկությունների ներդրումային ծրագրերը, այդ ձեռնարկություններից այս և հաջորդ տարի իրական արդյունքներ են ակնկալվում: «Այդ ձեռնարկությունների թվում նրանք են, որոնց պետությունը վերջին տարիներին արտոնություններ է տրամադրել տեխնիկայի ներկրկման, ԱԱՀ վճարումների հետաձգման համար և ֆինանսական աջակցություն ցուցաբերել, դրանց գործունեության արդյունքները տեսանելի կդառնան մոտակա ամիսներին»,- ավելացրել է Դավթյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |