Երևանում բացվել է Հրանտ Մաթևոսյանի հուշաքար- աղբյուրը12 փետրվարի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Անվանի գրող- հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցեց արձակագրի հուշաքար- աղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկա էին նաև Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, մտավորականներ, մշակույթի գործիչներ: Հուշաքարի ճարտարապետն է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր, քանդակագործ Տիգրան Բարսեղյանը, ով դեռ 2005թ.-ից հեղինակել է նաև «ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» նախագիծը: ՀՀ Կառավարության և Գրողների միության նախաձեռոնւթյամբ արդեն 5 տարի է, ինչ սահմանված է «Հրանտ Մաթեւոսյան» անվամբ մրցանակ: Այս տարի Գրողների միության նախագահությունը «Հրանտ Մաթեւոսյան» մրցանակը շնորհել է գրականագետ Ֆելիքս Մելոյանին` հաշվի առնելով մեծանուն գրողի ստեղծագործությունների հանրահռչակման գործում գրականագետի ունեցած մեծ վաստակը: Ֆ. Մելոյանին վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ հանձնեց մրցանակը: Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. մարտի 3-ին Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում: Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից: Գրողի բոլոր ստեղծագործությյունները (“Ահնիձոր”, ”Աշնան Արև”, ”Մենք ենք, մեր սարերը”, ”Տերը” և այլն) իրենց ուրույն տեղ են գրավել հայ գրականության մեջ, թարգմանվել եւ հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: 1995-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Անվանի գրողը մահացել է 2002թ-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |