Իսրայելը համառորեն լռություն է պահպանում Հոսնի Մուբարաքի հրաժարականի վերաբերյալ12 փետրվարի 2011 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն առայժմ ձեռնպահ է մնում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություններից: Այդ մասին հաղորդել է «Կոլ Իսրաէլ» ռադիոկայանը` վկայակոչելով կառավարությունից աղբյուրը, հաղորդում է Կուրսորը: Աղբյուրը հասկացրել է, որ մոտ ժամանակներս պաշտոնական արձագանք չի ծրագրվում: Իսրայելյան պետական ռադիոյի տվյալներով, վարչապետի աշխատակազմում նշում են, որ «ներկա պահին ամեն ինչ շատ բարդ է, և հասկանալի չէ, թե ինչ կլինի առաջիկայում»: Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, ելույթ ունենալով ռադիոյով, ընդգծել է, որ Իսրայելը երբեք չի միջամտել և չի էլ միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, առավել ևս այնպիսի բարեկամական պետության, ինչպիսի է Եգիպտոսը: Արտգործնախարարը նշել է, որ գլխավոր վտանգ է համարում տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու` Իրանի ձգտումը: Նրա խոսքով` Գազայի սեկտորն ու Լիբանանն Իրանի երկու պրոտեկտորատներն են, իսկ մեկուկես տարի առաջ նախագահ Մուբարաքն անձամբ Իրանին մեղադրեց հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ»: «Այդ իսկ պատճառով մենք ընդհանուր նպատակ ունենք ` թույլ չտալ տարածաշրջանի «իրանացումը», և դա Իսրայելից անկախ շատ լավ հասկանում է նաև Օմար Սուլեյմանը»,- ամփոփել է Լիբերմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |