ԱՄՀ ղեկավարը կոչ է արել ամրապնդել միջազգային արժութային համակարգը

ԱՄՀ ղեկավարը կոչ է արել ամրապնդել միջազգային արժութային համակարգը

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը հանդես է եկել նախազգուշացմամբ այն մասին, որ միջազգային արժութային համակարգի բարեփոխումներ անցկացնելու անգործությունը կարող է հաջորդ ճգնաժամի համար հիմք հանդիսանալ, և կոչ է արել վերականգնել միջազգային համագործակցությունն ավելի որակյալ և վստահ համաշխարհային վերելքի համար:

«Կրկին ծագել են գլոբալ խնդիրներ, որոնք անհնագստացրել են մեզ մինչև ճգնաժամը, և կրկին դուրս են գալիս առաջին պլան»,- նշել է նա: Մասնավորապես, նրա խոսքերով, դրանք կապիտալի խոշոր և փոփոխական հոսքեր են, փոխարժեքի վրա ճնշումը, արագ աճող ավելորդ ռեզերվները:

Նա հայտարարել է , որ «ԱՄՀ բարեփոխումները կարող էին աջակցել տնտեսական զարգացմանը և ամրապնդել ապագայում ճգնաժամը հաղթահարելու համակարգի ընդունակությունը»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---