Օբամայի ռազմական խորհրդականը կքննարկի Իսրայելի ղեկավարության հետ Եգիպտոսում իշխանափոխության հետևանքները13 փետրվարի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան գլխավոր շտաբի ղեկավար ծովակալ Մայքլ Մալենին ուղարել է Իսրայել՝ Եգիպտոսում իշխանափոխության հետևանքները քննարկելու համար: Ռազմական խորհրդականի խոսքերով, նա քննարկելու է անվտանգության հարցեր և հավաստիացնելու է ԱՄՆ առանցքային գործընկերներին տարածաշրջանում դաշնակցության սկզբունքներին հավատարմությունը, հաղորդում է BBC-ն: Եգիպտոսում վերջին շաբաթների դեպքերն առաջացրել են Իսրայելի անհանգստությունը: Նախագահի պաշտոնը լքած Հոսնի Մուբարաքը համարվում էր Քեմփ-Դևիդի համաձայնագրի երաշխավորը, որը վերջ էր դրել երկու երկրների միջև պատերազմին և նրանց միջև հաստատել դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ: Իսրայելում մտավախություն կա, որ Մուբարաքի հրաժարականը կարող է ուժեղացնել արմատական իսլամիստների դիրքերը,որոնք հանդես են գալիս խաղաղ համաձայնագրի խզման օգտին: Գալով իշխանության գլուխ՝ Ռազմական խորհուրդը հայտարարել է Թել Ավիվի հետ ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունները կատարելու մասին:Միաժամանակ, նոր իշխանությունները դեռ որոշում են հետագա քաղաքականությունը, իսկ Եգիպտոսի ապագա ղեկավարի անունը դեռ հայտնի չէ: Բարաք Օբաման դիմել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ առաջարկելով համատեղ քննարկել Եգիպտոսի վերջին դեպքերը;
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |