Եգիպտոսի խոհրդարանը լուծարվել է, իսկ սահմանադրությունը՝ կասեցվել![]() 14 փետրվարի 2011 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Եգիպտոսի խորհրդարանը լուծարվել է, իսկ սահմանադրությունը՝ կասեցվել: Ինչպես հայտնում է Իսրայելի պետական ռադիոն, հղում անելով եգիպտական աղբյուրներին, խորհրդարանն արձակելու մասին որոշումն ընդունել են երկրի նոր իշխանությունները՝ ի դեմս բանակի հրամանատարության: Սառեցվել է նաև սահմանադրության գործողությունը, այսինքն, կասեցվել է: Նոր սահմանադրության մշակման համար կստեղծվի հատուկ հանձնաժողով: Բանակի բարձրագույն խորհուրդը կշարունակի կառավարել երկիրը մինչ խորհրդարանական, գուցե նաև՝ նախագահական ընտրությունները: Ենթադրվում է, որ Բանակի բարձրագույն խորհուրդը իշխանության գլուխ կմնա ընդամենը վեց ամիս, ոչ ավելին: Նախարարների կաբինետը Ահմեդ Շաֆիկի գլխավորությամբ դեռ շարունակում է աշխատանքը, հաղորդում է ZMAN.com-ը:
![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |