Տեղացած ձյան պատճառով Ջավախքի որոշ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից

PanARMENIAN.Net - Վրաստանի Ախալքալաքի շրջանում վերջին օրերին տեղացած ձյան պատճառով փակվել են ավտոճանապարհները: Մի քանի գյուղ կտրված է արտաքին աշխարհից: Որոշ մեքենաներ մնացել են ճանապարհին:

Ինչպես հայտնում է Կովկաս-պրեսը, աշխատում է հատուկ տեխնիկա: Սակայն, անդադար տեղացող ձյունը թույլ չի տալիս լիովին մաքրել ճանապարհները:

Վրաստանի Ախալքալաքի շրջանում առավոտից ձյուն է մաղում և սաստիկ փուք է: Շրջանում գործում է արտակարգ շտաբը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---