Ամերիաբանկն առաջատարներից է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներով14 փետրվարի 2011 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ի շնորհիվ ֆինանսական շուկայում ձեռք բերած ճանաչման` որպես հուսալի և կայուն գործընկեր, շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: Բանկն այս նպատակով հաստատել է ընդհանուր գումարով շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և օտարերկրյա առաջատար բանկերի հետ, ներառյալ Citibank, BNP Paribas, Commerzbank և այլն: Վերջերս Ամերիաբանկն ամերիկյան Citibank-ից և եվրոպական խոշորագույն BNP Paribas բանկից ստացել է ընդհանուր գումարով 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային գիծ` առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար, ինչը մեծապես կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները: Իսկ օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման նպատակով Citibank-ն Ամերիաբանկին տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային գիծ: Ամերիաբանկը 2011թ. միջազգային կառույցների և օտարերկրյա խոշորագույն բանկերի հետ համագործակցության ընդլայնման միջոցով նպատակ ունի հաճախորդներին առաջարկել ֆինանսավորման և գործարքների հաստատման առավել բարենպաստ պայմաններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |