Սամբոյի Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը

Սամբոյի Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Սամբոյի Հայաստանի հավաքականը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող հանդես գալ Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

«Սովորաբար տարեսկզբին մեզ մոտ չեն առաջանում նման խնդիրներ: Սպորտի և երիտասարդության նախարարությունը մեղավոր չէ: Քանի որ նախարարության բյուջեն դեռ չի հաստատվել, մենք չենք հասցնի պատրաստվել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Աշխարհի գավաթը տեղի է ունենալու փետրվարի 16-18-ը Մինսկում (Բելառուս):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---