Էդվարդ Անտինյան. ՀՌԱԿ-ի ինքնուրույն մասնակցությունը ընտրություններին կախված կլինի ազատական գաղափարների պահանջարկից

Էդվարդ Անտինյան. ՀՌԱԿ-ի ինքնուրույն մասնակցությունը ընտրություններին կախված կլինի ազատական գաղափարների պահանջարկից

PanARMENIAN.Net - ՀՌԱԿ-ի ինքնուրույն մասնակցությունն ընտրություններին կախված կլինի ազատական գաղափարների պահանջարկից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ղեկավար Էդվարդ Անտինյանը: ««Կհասկանա հանրությունը ազատական գաղափարների նպատակահարմարությունը, կգնանք ընտրությունների ինքնուրույն: Եթե ոչ՝ մտածենք դաշինքի մասին»,-նշել է նա: Անտինյանն ընդգծել է, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի կուսակցության արտահերթ համագումարում:

Ըստ ՀՌԱԿ-ի ղեկավարի, Հայաստանում քաղաքական դաշտի ազատական մասը շատ թույլ է: Նա հավելել է նաև, որ չի համարում ՀՀՇ-ին ճշմարիտ ազատական-ժողովրդավարական կուսակցություն: «ՀՀՇ-ի կառավարման ժամանակ ազատականություն մենք տեսել ենք, իսկ ժողովրդավարություն՝ ոչ»,-ասել է նա:

 Ուշագրավ
---