Հայաստանի ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատում «Միր» հեռուստառադիոընկերության գործունեությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց ն «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության տնօրենների խորհրդի անդամներին ընկերության փոխնախագահ Ստեֆանն Տոդորովի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց հեռուստառադիոընկերության գործունեությունը` ընդգծելով, որ այն հետխորհրդային տարածքում կայացած կառույց է, որն ունի իր մշտական լսարանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ստեֆանն Տոդորովը ներկայացրեց ընկերության ընթացիկ աշխատանքները, իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը, թվային հեռարձակմանը անցնելու նախապատրաստությունները: Հանդիպմանը քննարկվեց հեռուստառադիոընկերության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |