Վահրամ Մելիքյան. Վերջին 10 տարում ՀԱԵ-ն կարգալուծ է արել 25 հոգևորականի

PanARMENIAN.Net - «Վառնա քաղաքի հայ համայնքի եկեղեցու քահանա Սարգիս Հովհաննիսյանը պարզաբանումների համար կանչվել է Էջմիածին»,- ասել է նա:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնին հայտնի է բուլղարական Վառնա քաղաքի հայ համայնքի եկեղեցու քահանա Սարգիս Հովհաննիսյանի վատ վարքը, և պարզաբանումներ ստանալու համար նրան կանչել են Էջմիածին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը: «Նա դեռ չի ներկայացել, սակայն մենք սպասում ենք նրան»,- ասել է նա: Նրա խոսքերով, նրա մինչև հիմա չգալու պատճառն այն է, որ Սարգիս Հովհաննիսյանը բուժվում է:

Միաժամանակ, Վահրամ Մելիքյանն ասել է, դեպքերը, երբ քահանաներն իրենց վայելուչ չեն պահում, բացառություն են: Նրա խոսքերով, հայ հոգևորականներն իրենց աշխատանքով ծառայում են ՀԱԵ-ին: «Վերջին 10 տարում ՀԱԵ-ն կարգալուծ է արել 25 հոգևորականի»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---