Աբեղա Մեսրոպ Պարսամյան. Այն մարդիկ, ովքեր խորհրդային ժամանակներից աշխատել են ՀԱԵ ֆրանսիական թեմում, չեն ուզում հեռանալ

Աբեղա Մեսրոպ Պարսամյան. Այն մարդիկ, ովքեր խորհրդային ժամանակներից աշխատել են ՀԱԵ ֆրանսիական թեմում, չեն ուզում հեռանալ

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավակցում է ՀԱԵ ֆրանսիական թեմում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ զրպարտության կապակցությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը: Նրա խոսքով, զրպարտություն են տարածում այն մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն և եկեղեցու պատերից դուրս են:

Աբեղա Մեսրոպ Պարսամյանն իր հերթին ասաց, որ վերջերս է վերադարձել Ֆրանսիայից: Նրա խոսքով, Ֆրանսիայի հայկական թեմում չկան ոչ բողոքներ, ոչ հակամարտություններ: Խնդիրը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր խորհրդային ժամանակներից աշխատել են ՀԱԵ ֆրանսիական թեմում, չեն ցանկանում հեռանալ»,- ընդգծեց Պարսամյանը:

Նա նկատեց նաև, որ Սբ.Էջմիածինը երկար տարիներ չի կարողացել նշանակել իր հոգևորականներին, և աշխարհիկ մարդիկ սկսել են մտածել, որ իրենք են եկեղեցու առաջնորդները: Նրա խոսքով` հենց այդ մարդիկ են դեմ Սբ.Էջմիածնի մշակած կանոնադրությանը, որի արդյունքում պետք է վերջ դրվի ծխերում ղեկավարության ժառանգմանը: «Միասնական կանոնադրությունը նպատակ ունի կարգավորելու թեմերի խնդիրները, որոնք գոյություն ունեն դեռևս խորհրդային ժամանակներից»,- ասաց նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---