Օմանի նորանշանակ դեսպանը կանի առավելագույնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Օմանի դեսպան Մուհամադ բին Աուադ Ալ-Հոսանին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան բին Աուադ Ալ-Հոսանին իր նշանակալի ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ ջերմությամբ նշեց, որ ինքը եղել է առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Օման որպես Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ դեռեւս 1993-ին: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Օմանի դեսպանը վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման համար: Անդրադառնալով արաբական պետությունների հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց դրանց առավել զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը: Այդ ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ միայն անցյալ տարի արաբական երկրներում Հայաստանը երկու դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության հարցին, մտքեր փոխանակեցին մերձավորարեւելյան խնդիրների շուրջ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |