«Յունիբանկի» բիզնես-վարկերի պորտֆելը 2010-ին գերազանցել է 48.4 մլրդ դրամը14 փետրվարի 2011 - 16:38 AMT PanARMENIAN.Net - 2010-ի արդյունքներով «Յունիբանկի» վարկային պորտֆելը, որը հատկացվել է փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կազմել է 48.4 մլրդ դրամ` անցյալ տարվա համեմատ ավելանալով 25 տոկոսով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, տրամադրվող վարկերի քանակը մեկ տարում ավելացել է գրեթե 2 անգամ: Այս տարի բանկի պլանների մեջ է մտնում վարկավորման ծավալների ավելացումը 10 մլրդ դրամով նոր վարկային պրոդուկտների մշակման և կիրառման հաշվին: «ՓՄՁ ֆինանսավորումը «Յունիբանկի» վարկային քաղաքականության գերակա ուղղությունն է: Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին և թույլատրում ենք վարկի կարճաժամկետ մարում առանց սահմանափակումների կամ տուգանքների»,- ասել է բանկի կառավարման նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արա Ավագյանը:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |