Հայաստանում կքննարկեն վրացական բարեփոխումները14 փետրվարի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - 2011 թ-ի փետրվարի 16-ին Կովկասի ինստիտուտը կազմակերպում է կլոր սեղան «Վրացական բարեփոխումներ. ավտորիտար արդիականացման հնարավորությունները և սահմանները» թեմայի շուրջ: Զեկույցով հանդես կգա Վրաստանում Խաղաղության և ազգայնականության հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, հայտնի փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին: Զեկույցից հետո կկայանա բաց քննարկում, ասվում է Կովկասի ինստիտուտի մամլո հաղորդագրության մեջ: Կլոր սեղանը «Հայաստանում քաղաքական բանավեճերի ներուժի մեծացում» նախագծի բաղկացուցիչ մասն է, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (180 000 եվրո): Քննարկումը նաև աջակցվում է Հարավային Կովկասում «Հենրիխ Բյոլլ» և Think Tank Fund of Open Society հիմնադրամների կողմից: Ծրագրի շրջանակներում անցկացվելու են մի շարք փորձագիտական սեմինարներ և հրապարակային քննարկումներ, որոնց նպատակն է հրավիրել Հայաստանի հասարակության ուշադրությունը որոշ տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |