Իրանի ընդդիմության առաջնորդները տնային կալանքի տակ են գտնվում

PanARMENIAN.Net - Իրանի ոստիկանությունը շրջափակել է ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Միր Խոսեյն Մուսավիի տան մուտքը: Այդ մասին հայտնում է AFP-ն: Արգելափակված են նաև նրա և տիկնոջ, տան և բջջային հեռախոսները:

Միջոցները ձեռնարկվել են թույլ չտալու համար Մուսավիի ու Քարուբիի մասնակցությունը փետրվարի 14-ի ցույցերին՚: Մեհդի Քարուբին փաստարեն գտնվում է տնային կալանքի տակ:

Ըստ «Ռոյթերի» Թեհրանի փողոցներում բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք փորձում են կանխել բողոքի ցույցերը: Ընդդիմությունը մտադիր էր այսօր համերաշխություն հայտնել Թունիսի ու Եգիպտոսի բնակիչների հետ, որոնց հաջողվեց իշխանափոխության հասնել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---