Բաքվի Պետական դրոշի հրապարակի հարևանությամբ ապրելը վտանգավոր է դառնում կյանքի համար

Բաքվի Պետական դրոշի հրապարակի հարևանությամբ ապրելը վտանգավոր է դառնում կյանքի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները որոշել են վերաբնակեցնել Բաքվի Պետական դրոշի հրապարակի մերձակա տների բնակիչներին: Որոշման պատճառն այն է, որ դրոշի 162 մ ձողը չի դիմանում 350 կգ կշռող դրոշի ծանրությանը: Այդ հրապարակի կառուցման համար Բաքվում ծախսվել է 30 մլն մանաթ:

Կառավարության ծանուցման մեջ ասվում է, որ 9-հարկանի շենքը կապամոնտաժվի, շենքի բակում կբացվի տարբնակեցման շտաբ:

Յուրաքանչյուր քառակուսի մետրի համար բնակիչները կստանան 1500-2000 դոլար, ինչը լուրջ դժգոհության արդյունք է դարձել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---