Հայ ուսանողները կյանքով վճարեցին մոսկովյան մետրոյում խաղերի համար![]() ![]() PanARMENIAN.Net - 19-ամյա ուսանողներ Վիկտոր Վարդանյանն ու Իվան Մկրտումովը զոհվեցին` երթևեկելով մոսկովյան մետրոյի Ֆիլևի գծի վագոնների տանիքներին: Ինչպես հաղորդում է Life News-ը, փետրվարի 14-ի գիշերը նրանք ցատկեցին գնացքի վագոնների տանիքին, որպեսզի, հավանաբար, այդ գծով մի քանի շրջան երթևեկեին: Ուսանողների մահվան կապակցությամբ ՌԴ Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է անցկացնում: «Այն մասին, որ դա ինչ-որ խաղ է եղել, խոսում է այն, թե ինչպես էին նրանք հագնված. երկուսն էլ լեռնադահուկային ակնոցներ, գործած գլխարկներ ու կաշվե ձեռնոցներ էին կրում»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչը: Վարդանյանն ու Մկրտումովը զբաղվում էին այսպես կոչված «կառչելու մարզաձևով», որը մերձքաղաքային էլեկտրագնացքներից ու մետրոպոլիտենի գնացքներից օգտվելու կանոնների` կյանքի համար վտանգավոր խախտում է: Այս զբաղմունքի սիրահարները սիրում են երթևեկել էլեկտրագնացքներով` դրսից կառչելով կամ երթևեկելով տանիքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |