ՀԾԿՀ-ն կդիտարկի «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության բաժնետոմսերի 75%-ի օտարման հարցը14 փետրվարի 2011 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) Փետրվարի 16-ի նիստում հանձնաժողովը կդիտարկի «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության` Միշել Դավթյանին պատկանող բաժնետոմսերի 75%-ը ՀՀ քաղաքացի Միշա Անտոնյանին օտարելու հարցը: Դրա հետ մեկտեղ, «Ապագա Թեքնոլոջիս» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը` վկայակոչելով, որ ընկերության աշխատակիցներին այդ մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: «Ապագա Թեքնոլոջիս» (Apaga Technologies) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Գյումրի քաղաքում, իսկ 2009 թվականի ամռանը բացվել է երևանյան գրասենյակը: Ընկերությունն առաջարկում է տեղեկատվական անվտանգության ծառայություններ՝ աուդիտ, ՏՏ անվտանգության խորհրդատվություն, ցանցերի և համակարգերի նախագծում և տեղադրում, ինչպես նաև հատուկ ընտրված ապարատային և ծրագրային լուծումներ՝ բանկերին, վարկային կազմակերպություններին, ներդրումային և ապահովագրական ընկերություններին, արժեթղթերի շուկայի մասնակիցներին, վճարային համակարգերին, կարգավորող կառույցներին: 2010 թվականի հունվարին «Ապագա Թեքնոլոջիսը» հեռահաղորդակցական ենթակառույց ձեռք բերեց, որը պատկանում է «Շիրակ Թեքնոլոջիսին»` Շիրակի մարզում ինտերնետ-ծառայությունների մատուցման առաջատար ընկերությանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |