ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարևորության հրամանատարաշտաբային զորավարժությունը

ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարևորության հրամանատարաշտաբային զորավարժությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարևորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որում բացի ՊԲ-ից, ներգրավված են նաև Արցախի ուժային, առողջապահական և ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը: Աննախադեպ ծավալով ուժերի և միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական և թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության և ռազմական կարևորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը: Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի և ստորաբաժանումների:

Հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը, հայտնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---