Իրանն ու Թուրքիան մտադիր են մինչև 2015 թվականը եռապատկել ապրանքաշրջանառությունը

Իրանն ու Թուրքիան մտադիր են մինչև 2015 թվականը եռապատկել ապրանքաշրջանառությունը

PanARMENIAN.Net - Իրանն ու Թուրքիան փետրվարի 14-ին տնտեսական համագործակցության մասին մասշտաբային համաձայնագիր կնքեցին: Այն նախատեսում է 2015 թվականը եռապատկել երկրների միջև ապրանքաշրջանառությունը` տարեկան 10 միլիարդ դոլարից հասցնելով 30 միլիարդի: Այդ մասին հաղորդում է IRNA իրանական լրատվական գործակալությունը:

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ելույթ ունենալով փաստաթղթի ստորագրումից հետո նախագահական պալատի «Հայելային դահլիճում», գոհունակություն հայտնեց իրանա-թուրքական հարաբերությունների կապակցությամբ: «Աշխարհայացքների ընդհանրությունն ու Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացումը նպաստում են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,- ընդգծել է նա: Ահմադինեժադն ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերություններն առանձնանում են խորությամբ և ամուր հիմք ունեն:

Իրանի նախագահի խոսքով, վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է միջպետական փոխհարաբերությունների բոլոր կողմերը: Ահմադինեժադն ընդգծել է, որ բացի դրանից, կողմերը բազմաթիվ համատեղ նախագծեր են ներդնում ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` էլեկտրաէներգետիկայի և էներգետիկայի ոլորտում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---