Թուրքական լոբբին ակտիվացնում է գործունեությունն ԱՄՆ Կոնգրեսում

Թուրքական լոբբին ակտիվացնում է գործունեությունն ԱՄՆ Կոնգրեսում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունները մտադիր են առավել սերտ շփումներ հաստատել Կոնգրեսի նոր անդամների հետ, որոնք ընտրվել են երկրի օրենսդիր մարմնի միջանկյալ ընտրությունների արդյունքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ թուրքական աղբյուրների, հիմնական նպատակներից մեկը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների կասեցումն է: Նախորդ գումարման Կոնգրեսում Թուրքիան լուրջ դժվարությունների հետ էր բախվում, քանի որ մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցությունից էր, որոնք միանշանակ կողմ էին 1915թ. իրադարձությունները ցեղասպանութուն ճանաչելուն:

Թուրք դիվանագետները նշում են, որ ոչ միայն ակտվիացնում են կոնգրեսակնների հետ տարվող աշխատանքը, այլ նաև ձգտում են զանազան միջոցներ կիրառել:

ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների առաջնահերթ խնդրներից մեկը պետք է լինի Հայոց ցեղասպանության շուրջ զարգացումների ուսումնասիրությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---