Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն ֆիլմ նկարահանել Դրակուլայի մասին14 փետրվարի 2011 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Robert Sahakyants Production-ը մտադիր է 3D անիմացիոն լիամետրաժ ֆիլմ նկարահանել կոմս Դրակուլայի մասին: «Սցենարը պատրաստ է, հեղինակներն են Ռոբերտ և Հայկ Սահակյանցները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ռեժիսոր Դավիթ Սահակյանցը: Ըստ նրա, հեղինակները մշակել են սցենարի երկու տարբերակ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որ շուկան ենք մենք մտադիր գրավել: Հայկական շուկայի համար մի սցենար է նախատեսված, արտերկրի շուկայի համար՝ մեկ այլ սցենար»,-ասել է նա: Նա հայտնել է, որ ֆիլմը կլինի կամ ամբողջությամբ 3D ձևաչափով, կամ՝ դասական անիմացիայի ոճով: «Նախագծի համար հովանավորներ են հարկավոր, սակայն, դեռևս ոչ ոք չի արձագանքել»,-ասել է Սահակյանցը: Նման նախագծի իրականացումը 3D ձևաչափով բավականին բարդ է, ուստի նրա իրականացումը ձգձգվում է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |