Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին սատարելն անհնար է

Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին սատարելն անհնար է

PanARMENIAN.Net - Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին սատարելն անհնար է: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց Հայաստանի դիվանագիտական շրջանակներից աղբյուրը, աջակցությունը ցուցաբերվում է բարեկամական երկրին, իսկ Թուրքիան բարեկամական չէ: «Թուրքիան բազմիցս դիմել է նման խնդրանքով և մերժում ստացել»,- ընդգծել է աղբյուրը:

Թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահի հատուկ դեսպանորդ Էրսին Էրչինը մտադիր է մարտին Երևան ժամանել, որպեսզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրության ժամանակ իրեն սատարելու խնդրանքով նամակը:

 Ուշագրավ
---