Սիրիական նավահանգիստներում կտեղակայվի Իրանի ռազմածովային նավատորմը14 փետրվարի 2011 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական ռազմաքաղաքական ղեկավարությունը մեծ անհանգստությամբ է ընդունել սիրիական նավահանգիստներում Իրանի մարտական նավերը տեղակայելու մասին տեղեկությունը: Այդ մասին անցյալ ամիս հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի ղեկավարությունը: Իրանական ռազմական նավերը պետք է լողան դեպի Միջերկրական ծով Կարմիր ծովի և Սուեզի ջրանցքի միջոցով: Իրանական նավերը մտադիր են սիրիական տարածքային ջրերում մնալ առավելագույնը մեկ տարի, հաղորդում է MIGnews-ը: Իրանը մշտապես ընդլայնում է ռազմական ներկայությունն իր անմիջական ազգային շահերի գոտիներից դուրս: Իրանական ռազմածովային ուժերը վերջին երկու տարում ակտիվ գործում են Եմենի ափերի մոտ: Պատրվակը «Սոմալիի ծովահենների հետ պայքարն է»: Իրանի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է, որ իրանական նավատորմի գործունեության գոտու ընդլայնումը Պարսից ծոցում ԱՄՆ և Եվրոպայի ռազմածովային նավատորմների շարունակվող ներկայության պատասխանն է: Իրանցիներին գրգռել է ֆրանսիական ռազմածովային բազայի շինարարության մասին տեղեկությունը ԱՄԷ էմիրություններից մեկում: Իրանի ռազմածովային ղեկավարությունը հայտարարել է, որ «չի հանդուրժի» արտասահմանյան ռազմական նավատորմերի առկայությունն իր ափերի մոտ և «համարժեք միջոցներ» կձեռնարկի:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |