Կկառուցվի Երևանը շրջանցող երկու գլխավոր ճանապարհ

Կկառուցվի Երևանը շրջանցող երկու գլխավոր ճանապարհ

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում վարկային միջոցների ներգրավման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ասիական զարգացման բանկի քաղաքային ենթակառուցվածքների կայուն զարգացման ծրագրի ղեկավար Արնո Դոֆինի հանդիպման ընթացքում:

Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող վարկային ծրագրի առաջին փուլի համաձայն` ծրագրվում է կառուցել քաղաքի կենտրոնը բեռնաթափող և քաղաքը շրջանցող երկու նոր գլխավոր ճանապարհ:

Կարևորելով մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումը` Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետաքրքրված է բանկի խորհրդատուների կողմից ներկայացված քաղաքային տրանսպորտի ծրագրերով:

Արնո Դոֆինն իր հերթին նշել է, որ առաջիկա օրերին բանկի խորհրդատուների կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին կներկայացվի տրանսպորտային բարեփոխումների հայեցակարգի շնորհանդեսը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---