Ֆիլիպ Քրոուլի. Մենք հասկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար շատ ժամանակ կպահանջվի

Ֆիլիպ Քրոուլի. Մենք հասկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար շատ ժամանակ կպահանջվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում և հետևելու է նրան, թե ինչի է դա հանգեցնելու: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նա նշել է, որ Վաշինգտոնն այդ հարցին մեծ նշանակություն է տալիս, և պետքարտուղար Քլինթոնն ակտիվ մասնակցել է այդ գործընթացին:

«Մենք հասկանում ենք, որ հարաբերությունների կարգավորման համար շատ ժամանակ կպահանջվի: ԱՄՆ-ն հաշվի է առնում բոլոր խոչընդոտները, որոնք առկա են առաջընթացի ճանապարհին»,- ասել է դիվանագետը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---