Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը Բաքվում: Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան գործունեությունը 2 օրով դադարեցնելու պատճառը լոգիստիկայի հարցերն են, նշել է դեսպանատան մամլո ծառայությունը:

Դեսպանատան հաղոդրագրության համաձայն, այսօրվանից դեսպանատունը և հյուպատոսական բաժինը վերսկսել են իրենց աշխատանքը, հաղորդում է Նովոստի Ադրբեջանը:

Միաժամանակ, որոշ դիտորդներ համարում են, որ դեսպանատունը փակվել էր Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքների պատճառով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---