Գյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելու մասին արձանագրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել արձանագրությունում ամրագրված փոփոխությունները 1955թ. Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին երկկողմանի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին: Այդ որոշումն ընդունվել է գրավոր ընթացակարգով հարցի քննարկումից հետո` դատարան ներկայացված տեղեկանքների և հիմնավորումների հիման վրա: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին թիվ 5 Արձանագրությունը: Վերջինիս համաձայն, Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը: ՀՀ ՍԴ որոշումից հետո արձանագրությունը ներկայացվելու է ՀՀ խորհրդարանի քննարկմանը և հաստատմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |