Փետրվարի 15-ին Սևանա լճի մոտ նոր ճոպանուղի կբացվի

Փետրվարի 15-ին Սևանա լճի մոտ նոր ճոպանուղի կբացվի

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ի երեկոյան տեղի կունենա Գեղարքունիքի մարզի Սևանի շրջանի Ծովագյուղ համայնքի մոտակայքում տեղակայված 1130 մետր երկարությամբ ճոպանուղու բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես միջոցառման կազմակերպիչները հաղորդեցին PanARMENIAN.Net ի թղթակցին, բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այլ պաշտոնատար անձինք, այդ թվում` Գերմանիայի և Իտալիայի դեսպանները:

Մաշտոցներ լեռան ստորոտում տեղակայված ճոպանուղին մեկ ժամում կարող է 800 հոգի տեղափոխել լեռան ստորոտից գագաթը: Նախագծի գործարկման դեպքում ոչ միայն 120-150 նոր աշխատատեղ կստեղծվի Ծովագյուղ համայնքի բնակիչների համար, այլև կզարգանա ձմեռային տուրիզմը և լեռնադահուկային սպորտը, իսկ ճոպանուղու և մնացած ծառայությունների գները հասանելի կլինեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---