Հայաստանը շարունակում է բանակցել «Գազպրոմի» հետ գազի սակագների փոփոխման շուրջ

Հայաստանը շարունակում է բանակցել «Գազպրոմի» հետ գազի սակագների փոփոխման շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակում է բանակցել «Գազպրոմի» հետ գազի սակագների փոփոխման շուրջ, Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Բանակցությունները շարունակվում են, հույս կա, որ մինչև փետրվարի վերջ դրանք կավարտվեն, և կհայտարարվի, թե մեզ ինչ է սպասվում»,- ասել է նա: Այս համատեքստում նախարարը նշել է, որ բանակցությունները վարում են շատ «բարեկամական նոտայի» վրա, միևնույն ժամանակ կապույտ վառելիքի ռուսական մատակարարին հետաքրքրում է միայն փողը:

Դրա հետ մեկտեղ նախարարը գտնում է, որ Հայաստանում գազի վերջնական սպառողների համար ԱԱՀ վերացումը միայն ժամանակավոր, բայց ոչ արդյունավետ լուծում է գազի գնաճի զսպման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---