ՀՖՖ-ում կայացել է սեմինար ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի փոփոխությունների վերաբերյալ![]() 15 փետրվարի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի փետրվարի 14-ին ՀՖՖ գրասենյակում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի շրջանակներում կայացավ սեմինար-պարապմունք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8 ակումբների, ինչպես նաև «Կիլիկիա» ակումբի ՏՀՀ պատասխանատուների համար: Սեմինարը վարում էին ՏՀՀ պատասխանատուներ ՀՖՖ Միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանն ու միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը: Սեմինարը նվիրված էր Տրանսֆերների համադրման համակարգում տեղ գտած նոր փոփոխություններին, որոնք վերաբերում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների տրանսֆերային գործընթացին և անչափահաս ֆուտբոլիստների առաջին գրանցմանն ու միջազգային տրանսֆերին, PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Ներկայացվեցին նաև ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգում տեղ գտած փոփոխություններն ու լրացումները: Սեմինարի տեսական նյութի ամփոփումից հետո ՀՖՖ Իրավաբանական և կադրերի բաժնի պետ Լուսինե Բակումյանը ներկայացրեց վերջերս կատարված կանոնադրական փոփոխությունները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |