Ժողովրդական կուսակցությունն իր պահանջներն է փոխանցել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարին15 փետրվարի 2011 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի կողմնակիցները հանրագիր են ներկայացրել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Ըստ կուսակցության մամլո քարտուղար Մանվել Մարգարյանի, Կարեն Կարապետյանն ասել է, որ հանրագրում արծարծված են հարցեր, որոնք ոչ միայն ՀՀ նախագահի, այլ նաև ԱԺ-ի ու կառավարության իրավասությանն են վերաբերում, և նրանք համատեղ կաշխատեն հանրագրում նշված բոլոր խնդիրները վերացնելու ուղղությամբ: Մարգարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ եթե մինչ փետրվարի 28-ը պահանջները չկատարվեն, կուսակցությունը կոչ կանի ժողովրդին անվստահություն հայտնել իշխանություններին և կպահանջի անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: Այսօր Ժողովրդական կուսակցության հանրահավաքում ընդունվել է հանրագիր, որտեղ, մասնավորապես, ներկայացվել են կուսակցության հիմնական պահանջները՝ անհապաղ ազատ արձակել մարտի 1-ի գործով ձերբակալվածներին, բացառել Լեռնային Ղարաբաղի հանձնումն ու արևմտյան խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում, պետական մակարդակով արծարծել ջավախահայերի հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |