ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է, որ Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին աջակցելն անհնար է![]() ![]() PanARMENIAN.Net - Պաշտոնական Երևանը չի սատարելու Թուրքիայի թեկնածուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Թուրքիան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին է առաջադրել դեսպան Էրսին Էրչինին: Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին աջակցելն անհնար է, նախօրեին հաղորդել էր Հայաստանի դիվանագիտական շրջանակներից աղբյուրը: «Աջակցությունը ցուցաբերվում է բարեկամական երկրին, իսկ Թուրքիան բարեմական երկիր չէ: Թուրքիան բազմիցս դիմել է նման խնդրանքով և մերժում ստացել»,- ընդգծել է աղբյուրը: Ինչպես հաղորդում է Haberturk-ը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել աջակցել Թուրքիայի թեկնածուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հայաստանի նախագահին նամակն անձամբ կհանձնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը, որը մարտին պատրաստվում է Երևան ժամանել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |