Թուրք իրավապաշտպանը Հայաստանում պարգևատրվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու համարPanARMENIAN.Net - Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, լիովին համընկնում է «ցեղասպանություն» տերմինի սահմանման հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրք հրատարակող, իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուն:Նրա խոսքով` անձամբ իր մոտ Հայոց ցեղասպանության փաստը կասկած չի հարուցում: Ռագիփ Զարաքօղլուն հաղորդեց, որ Երևանում ինքն առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալի է արժանացել Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու համար: Ինչպես նշեց թուրք իրավապաշտպանը, իր համար դա մեծ պատիվ և խթան է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքը շարունակելու համար: Խոսելով Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին` Զարաքօղլուն հայտնեց, որ մարդու իրավունքներն այդ երկրում սերտ կապված են Հայոց ցեղասպանության հարցի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |