Ռիմա Վարժապետյան. Իսրայելը միայն ապահովության համար է կոչ արել իր քաղաքացիներին չայցելել Հայաստան![]() 15 փետրվարի 2011 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստան չայցելելու վերաբերյալ Իսրայելի իշխանությունների կոչն, ուղղված Իսրայելի քաղաքացիներին, կապված «ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ որոշ կասկածների հետ», չի անդրադառնա հայ-իսրայելյան հարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: «Իսրայելի հատուկ ծառայությունները միշտ իրավացի են: Սակայն, մենք մշտապես հայտարարել ենք, որ անվտանգ ենք զգում մեզ Հայաստանում: Հուսով ենք, որ դա ընդամենը «ապահովության համար է արվում» և այդ մտավախությունները չեն արդարանա»,-հայտարարել է Վարժապետյանը: Նա հույս է հայտնել, որ կանխարգելման լրացուցիչ միջոցառումները չեն անդրադառնա Հայաստանի ու Իսրայելի շփումների վրա: Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է աշխարհի մի շարք երկրներում իր դեսպանատներում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին՝ «ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ որոշ կասկածների կապակցությամբ: Առաջին հերթին, այդ սպառնալիքները կապված են «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկի՝ Իմադի Մուգնիի մահվան 3-րդ տարեդարձի հետ, որի համար գրոհայինները մեղադրում են Իսրայելի հատուկ ծառայություններին: Ահաբեկչական սպառնալիքի մասին հեռագրեր են հղվել Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Կովկասում գտնվող դեսպանատներին: Իշխանությունները նաև կոչ են արել իսրայելցիներին ձեռնպահ մնալ Հայաստան, Ադրբեջան, Վենեսուելա, Վրաստան, Եգիպտոս, Մավրիտանիա, Թուրքիա, Կոտ-դ՚ Իվուար այցելություններից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |