Արմեն Մովսիսյան. ԱԷԿ գործող էներգաբլոկը շահագործումից կհանվի այն ժամանակ, երբ կկառուցվի նորը

Արմեն Մովսիսյան. ԱԷԿ գործող էներգաբլոկը շահագործումից կհանվի այն ժամանակ, երբ կկառուցվի նորը

PanARMENIAN.Net - «ԱԷԿ գործող էներգաբլոկի շահագործումը կդադարեցվի այն ժամանակ, երբ կկառուցվի նորը»,- փետրվարի 15-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Միաժամանակ, նախարարը չի բացառել, որ դա տեղի կունենա 2017-ին կամ 2018-ին:

Հայաստանը նախատեսում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ մոտավորապես 1000 Մբթ հզորությամբ, և, մասնագետների տվյալներով, տվյալ նախագիծը կարող է արժենալ մոտավորապես 5 մլրդ դոլար: Այժմ գործող Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում: Այն շահագործման է հանձնվել 1976-ին, այժմ գործում է միայն երկրորդ բլոկը 407.5 Մբթ հզորությամբ: Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է գործել է մինչև 2016-ը:

Դրա հետ կապված` Արմեն Մովսիսյանը հիշեցրել է, որ ապրիլին Երևանում տեղի կունենա համաժողով, որի արդյունքում ներդրողներ կընտրվեն նոր էներգաբլոկի շինարարության համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---